Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մեկնում է Լոնդոն


Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության հարցերով պետքարտուղար Ֆիլիպ Համոնդի հրավերով, սեպտեմբերի 9-10-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Լոնդոն։

Միացյալ Թագավորության մայրաքաղաքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա իր բրիտանացի գործընկերոջ՝ Ֆիլիպ Համոնդի, Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգթոնի, մշակույթի, մեդիայի ու սպորտի պետքարտուղար Ջոն Ուիթինգդեյլի հետ։

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցելության շրջանակում նախատեսված է Նալբանդյանի ելույթը Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House)։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG