Մատչելիության հղումներ

logo-print

Մերկել. Պետք է սահմանվեն քվոտաներ միգրանտներին ընդունելու հարցում


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացրել է միգրանտների հարցի լուծման առաջին քայլը: «Պետք է սահմանվեն քվոտաներ Եվրամիության երկրների կողմից միգրանտներին ընդունելու հարցում», - ասել է Մերկելը։

Այսօր Եվրահանձնաժողովը պատրաստվում է հայտարարել կոնկրետ գործողությունների մասին, այդ թվում՝ ինչպես են բաշխվելու 120 հազար միգրանտները Եվրամիության երկրներում։

Հիշեցնենք, Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ այս տարի 800 հազար փախստական կընդունեն։ Անցած շաբաթավերջին Գերմանիան արդեն մոտավորապես 20 հազար միգրանտ է ընդունել, որից մոտավորապես 4 հազարը հասել են Մյունխեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG