Մատչելիության հղումներ

logo-print

Նախագահը ողջունել է բելգիացի խորհրդարանականների՝ ԼՂ այցելելու ցանկությունը


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բելգիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը կարևորել է, որ Բելգիայի խորհրդարանականները Հայաստան են այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում: Նախագահը բարձր է գնահատել 1998թ. Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը, նաև կարևորել հունիսին վարչապետ Շառլ Միշելի, իսկ մեկ ամիս անց՝ Ներկայացուցիչների պալատի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որով Բելգիան ամբողջացրել է ճանաչման գործընթացը:

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բարեկամ Բելգիայի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հարցում, որը համահունչ է Եվրամիության ընդհանուր մոտեցմանը: Նախագահը ողջունել է խորհրդարանականների ցանկությունը՝ այցելել ԼՂ և հիմնահարցի մասին անաչառ տեղեկություններ ստանալ անմիջապես տեղում՝ տեսնելով երկիրը և շփվելով տեղացիների հետ:

«Բելգիացի խորհրդարանականները ՀՀ նախագահից ի թիվս այլ հարցերի հետաքրքրվել են նաև ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացով: Սերժ Սարգսյանը պատասխանել է խորհրդարանականներին հետաքրքրող բոլոր հարցերին, ներկայացրել մեր երկրի մոտեցումները»,- ասված է պաշտոնական հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG