Մատչելիության հղումներ

Գերմանիան կարող է տարեկան շուրջ 500 հազար փախստական ընդունել


Հունաստան -- Սիրիացի փախստականները ժամանում են Եվրոպա, Լեսբոս կղզի, 7-ը սեպտեմբերի, 2015թ․
Հունաստան -- Սիրիացի փախստականները ժամանում են Եվրոպա, Լեսբոս կղզի, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Գերմանիան մի քանի տարի շարունակ կարող է տարեկան շուրջ 500 հազար միգրանտ ընդունել, հայտարարել է այդ երկրի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը:

Գերմանացի պաշտոնյան նաև նշել է, որ ԵՄ բոլոր երկրները պետք է մասնակցեն փախստականների տեղավորման գործին:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ասել էր, որ 2015 թվականին շուրջ 800 հազար փախստական կարող է ապաստան խնդրել Գերմանիայից:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է առաջիկա հինգ տարիների ընթացքում երկրում 20 հազար սիրիացի փախստականների ապաստան տրամադրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG