Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով հանձնակատարը դատապարտել է Ադրբեջանում շարունակվող ճնշումները


«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով Ադրբեջանում դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, արխիվ

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով Ադրբեջանում դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, արխիվ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը դատապարտել է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումները:

Երեքշաբթի օրը տարածած հայտարարությունում նշված է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել, հալածել ու ահաբեկել լրագրողներին, իրավապաշտպաններին ու ակտիվիստներին:

Ալ-Հուսեյնը Բաքվին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանքի տակ են խոսքի ազատության, խաղաղ հավաքների, մարդկանց պաշտպանելու իրավունքներից օգտվելու պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG