Մատչելիության հղումներ

Երկաթուղային անվտանգության հարցերով ԱՊՀ նիստ Երևանում


Հայաստան - Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում
Հայաստան - Երկաթուղային կամուրջ Լոռու մարզում

2009 թվականին, երբ «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունը նոր էր սկսում իր աշխատանքը Հայաստանում, տարեկան գրանցվում էր գնացքների գծերից դուրս գալու 96 դեպք, 2014-ին գրանցվել էր միայն 9 դեպք, իսկ այս տարի նման դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին ասել է ՀԿԵ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Երևանում այսօր բացված ԱՊՀ-ի երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդին կից գործող երկաթուղային տրանսպորտում անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:

Ըստ Ռեբեցի ներկայացրած վիճակագրության՝ եթե 2008 թվականին գրանցվել էր անբավարար գնահատական ունեցող 236 կիլոմետր գիծ, ապա ներկա պահին նման կիլոմետրերը միայն 6-ն են:

ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝ ընկերությունը վերանորոգել է 400 կիլոմետր գիծ, փոխել է 700 հազար կոճղ, իսկ միջին արագությունն ավելացել է մինչև ժամում 34 կիլոմետր:

ՀԿԵ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության մասնակիցները կքննարկեն անվտանգության կանոնների խախտման դեպքերում գործող և տեխնիկական փորձաքննություններ անցկացնող մասնագիտական խմբի գործունեությանը, արգելակային սարքավորումների տեխնիկական սպասարկման կանոնների փոփոխմանը, երկաթուղային տրանսպորտի կարիքների համար մատակարարվող ապրանքների և ծառայությունների որակին վերաբերող հարցեր:

Երևանյան նիստին մասնակցում են Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի երկաթուղիների ներկայացուցիչները:

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են միջազգային երկաթուղային հաղորդակցությունում անվտանգության ապահովման ոլորտում միասնական քաղաքականության մշակումը, երթևեկության անվտանգության հարցերի համակարգումը, երկաթուղային տրանսպորտում անվտանգության ապահովմանն ուղղված առաջարկների մշակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG