Մատչելիության հղումներ

Հայաստանի ԶՈւ ստորաբաժանումը Ռուսաստանում մասնակցում է ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը


Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Լուսանկարը՝ Հայաստանի պաշտպանության նախարարության

Սեպտեմբերի 7-ին Ռուսաստանի զինված ուժերի «Աշուլուկ» զորավարժարանում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների (ՀՕՊ) միավորված համակարգի զորքերի համատեղ միջոցառումների 2015 թվականի պլանի համաձայն անցկացվող «Մարտական ընկերակցություն 2015» համատեղ զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղըզստանի և Տաջիկստանի զինված ուժերի ստորաբաժանումները:

Սեպտեմբերի 2-ից Ռուսաստանում է Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը՝ զորավարժություններին մասնակցելու նպատակով:

«ՌԴ ԶՈւ «Աշուլուկ» զորավարժարանում ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացրել են նախապատրաստական աշխատանքներ՝ տեխնիկայի ընդունում, Ս-300 համակարգերի գործարկման ճշգրտում և սարքավորումների ստուգում: Նախապատրաստական աշխատանքների ավարտին սեպտեմբերի 8-ին փորձնական մարտական կրակ կկիրառվի Ս-300 համակարգերից: «Մարտական ընկերակցություն-2015» զորավարժության ավարտական փուլը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG