Մատչելիության հղումներ

Քրդերը Իգդիրում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել


Թուրքիա - Անցած կիրակի օրը Հաքյարի գավառում քուրդ զինյալների հարձակման հետևանքով շարքից դուրս եկած զրահամեքենա, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Թուրքիա - Անցած կիրակի օրը Հաքյարի գավառում քուրդ զինյալների հարձակման հետևանքով շարքից դուրս եկած զրահամեքենա, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Քուրդ զինյալները Իգդիրում ոստիկանական ավտոբուս են պայթեցրել։ Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան՝ Նախիջևանի հետ Թուրքիայի սահմանի անցակետի մերձակայքում։ Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով 12 ոստիկան է զոհվել։

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդում է 10 զոհվածների ու 3 վիրավորների մասին՝ նշելով, որ կողմերի միջև փոխհրաձգությունը դեռ շարունակվում է։

Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալների հետ բախումներում հուլիսից մինչ օրս թուրք 90 ուժային է սպանվել, փոխանցում է Anadolu-ն:

Թուրքիայում այսօր տեղի ունեցած պայթյունի մասին հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Սեպտեմբերի 8-ին, ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կիլոմետր հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG