Մատչելիության հղումներ

Լաս Վեգասում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 98 կիլոգրամ քաշային կարգի մրցումների եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը 3:0 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Ղասեմ Ռեզաիի նկատմամբ և պահպանել անցած տարի Տաշքենդում նվաճած չեմպիոնական տիտղոսը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը, Ալեքսանյանը առաջին փուլում 8:0 հաշվով հաղթել էր ճապոնացի Յաշուիրո Յոնեհիրային, 1/8-րդում 4:0 հաշվով առավելության հասել նորվեգացի Մարտին Համլետ Նիլսենի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 10:1 հաշվով պարտության մատնել ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյին, իսկ կիսաեզրափակիչում 9:0 հաշվով՝ ռումինացի Ալին Ալեքսուս Չիուրարիուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG