Մատչելիության հղումներ

ԵՄ պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարը վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը այսօր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի և պատվիրակության քաղաքական հարցերով նորանշանակ պատասխանատու Անդրեա Խալուպովայի հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը և տեղի ունեցած միջադեպերի մանրամասները:

Դավիթ Տոնոյանը, ՊՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, մտահոգություն է հայտնել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացման, մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործման կապակցությամբ:

«Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցը վերահաստատեց ԵՄ-ի մտահոգությունները և հորդորները` տեղում զսպվածություն ցուցաբերելու, հրադադարը խստիվ պահպանելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շուտափույթ խաղաղ և համընդգրկուն կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Տոնոյանը ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին տեղեկացրել է նաև սեպտեմբերի 3-6-ը Հայաստանում անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների, դրանց նպատակի և շրջանակների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG