Մատչելիության հղումներ

Օգոստոսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները դեռ պատրաստ չեն


ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, արխիվ

ՀԷՑ-ի մամուլի պատասխանատու Նատալյա Սարջանյանը, արխիվ

«Չեն կարող համապատասխանել իրականությանը և չեն համապատասխանում այն պարզ պատճառով, որ դեռ բնակիչ բաժանորդները փոստերից ու բանկերից չեն ստացել իրենց էլեկտրաէներգիայի ծախսի չափը», - ասաց Սարջանյանը՝ նաև փոխանցելով, որ օգոստոսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները հնարավոր է մի քանի օր ուշանան, քանի որ փոխհատուցման մեխանիզմներն առայժմ հստակեցված չեն:

Հոսանքի դիմաց բարձրացված սակագին պահանջելու մասին շաբաթ օրը ահազանգել էին Զոլաքար գյուղի բնակիչները՝ վստահեցնելով, որ թոշակները ստանալու ժամանակ, փոստում իրենց ստիպել են օգոստոսին սպառած հոսանքի մեկ կիլովատտ/ժամի համար վճարել 49 դրամ։

«Եթե կառավարությունը փոխանցեց, այդ գումարը կգնա էդ մարդուն կանխավճար։ Ոչինչ չի փոխվի, էկող ամիս լույսի տեսքով հետ կտանք», - «Ազատության» հետ զրույցում հաստատել էր անգամ գյուղի հոսանքի տեսուչը:

Կառավարության վերջին որոշման համաձայն, մինչ ՀԾԿՀ-ում խորհրդատվական ծառայության ավարտը ՀԷՑ-ը բնակչությանը և ամսական մինչև 500 կիլովատտ/ժամ հոսանք սպառող ձեռներեցներին հոսանքը պետք է վաճառի 41 դրամ սակագնով։ Մինչև այս պահը բաշխիչ ընկերությունը չի կողմնորոշվել, թե առաջիկա օրերին սպառողներին տրվող կտրոնների վրա ինչ սակագին է նշելու՝ 41՞, թե՞ 49 դրամ։

«Փոխհատուցման մեխանիզմներով կառավարությունն է զբաղվում: Մենք այս պահին աշխատում ենք բաժանորդների հաշիվների դուրս գրման մեխանիզմի վրա: Նախ փոքր և միջին ձեռնարկությունների մասով պետք է հաշվարկ կատարվի, ինչպես արդեն ասվել է՝ 250 կիլովատտ և ավելի: Բաժանորդների մասով մաքսիմալ հասկանալի լինի, որ բնակիչը հասկանա, թե ինքը ինչքան էլեկտրաէներգիա է օգտագործել, ինչքանը պետք է վճարի, ինչքանն էլ պետք է սուբսիդավորվի կառավարության կողմից», - ասաց Սարջանյանը:

Ներկայիս անորոշ վիճակը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը չի զարմացնում։ Ակտիվիստների համոզմամբ, թանկացումը սուբսիդավորելու՝ նախագահ Սերժ Սարգյանի խոստումն ընդամենը նպատակ ուներ հանդարտեցնել կրքերը Բաղրամյան պողոտայում։

«Ո՚չ կառավարությունը, ո՛չ նախագահի աթոռը զբաղեցրած մարդը, ո՛չ էլ ՀԷՑ-ում, բնականաբար, ինչ-որ մեկը նպատակ չի ունեցել իրական խնդիր լուծել, հասկանալ՝ այդ թանկացումը հիմնավո՞ր է, թե՞ չէ․․․ Ամբողջ խնդիրը եղել է՝ ժողովրդի մեջ էդ սպանելը․․․ Դրա համար արել են հայտարարություններ, որոնք կիրառելու մեխանիզմներին անգամ իրենք չեն տիրապետում», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից մեկը:

Նախաձեռնության անդամները մտավախություն ունեն, որ ցուցակների հրապարակումից հետո նոր տհաճ անակնկալներ կլինեն, քանի որ արդեն ահազանգեր են ստանում հոսանքի դիմաց բարձրացված սակագնով վճարելու մասին․ - «Ստացվում է, որ ՀԷՑ-ը երկրում հիմնական որոշողն է հոսանքի թանկացման գնի, քանի որ, անկախ նրանից, որ Սարգսյանը Սերժը հայտարարեց, դրանից հետո Աբրահամյան Հովիկի կրուտիտներից հետո մի բան գոնե մնաց հստակ, որ ժողովրդի վրա էդ թանկացումը չի տարածվելու: Բայց դա ՀԷՑ-ին շատ քիչ է հետաքրքրում»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG