Մատչելիության հղումներ

Ստերլիգովը չի խզի կապերը Ղարաբաղի հետ


Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ․
Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղում, 7-ը հուլիսի, 2015թ․

Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովը մտադիր չէ խզել կապերը Լեռնային Ղարաբաղի հետ և ծրագրում է պարբերաբար վերադառնալ այնտեղ:

«Այն, որ մենք վերադարձանք հայրենիք, չի նշանակում, որ ետ չենք գնալու Լեռնային Ղարաբաղ: Մեզ համար, կարելի է ասել, այն այժմ հարազատ տուն է», - «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը ասել է Ստերլիգովը:

Նա հայտնել է, որ Ղարաբաղում ոչ մեծ տնտեսություն է ստեղծել, որը վարելու են իր տեղացի ծանոթները: «Ես այնտեղ գործընկեր ունեմ, տեղացի տղա է», - հայտարարել է գործարարը:

Ստերլիգովը, հիշեցնենք, հուլիսի սկզբին ընտանիքով ժամանել էր Լեռնային Ղարաբաղ, որտեղ մոտ երկու ամիս բնակվելուց հետո նրանք անցած շաբաթ վերադարձան Ռուսաստան: Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանցի գործարարին մեղադրում են սահմանը ապօրինի հատելու և Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետությունում բնակվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG