Մատչելիության հղումներ

Օլանդը առաջարկում է նոր բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով


Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ասուլիսը Ելիսեյան պալատում, Փարիզ, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ասուլիսը Ելիսեյան պալատում, Փարիզ, 7-ը սեպտեմբերի, 2015թ.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը առաջարկել է նոր քառակողմ բանակցություններ անցկացնել` Ուկրաինայի արևելքում տիրող իրադրության շուրջ:

Բանակցություններին, ըստ Օլանդի, իրենից բացի պետք է մասնակցեն նաև Ուկրաինայի, Ռուսաստանի և Գերմանիայի ղեկավարները:

Ֆրանսիայի նախագահն առաջարկել է բանակցությունների հերթական փուլը կազմակերպել Փարիզում մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի սեպտեմբերի 28-ին մեկնարկող հերթական նստաշրջանը:

«Այս հանդիպումը թույլ կտա գնահատել, թե որ փուլում է գտնվում խաղաղ գործընթացը», - ֆրանսիական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում նշել է Օլանդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG