Մատչելիության հղումներ

Ավստրիան կարող է հրաժարվել փախստականների ճգնաժամի հաղթահարման արտակարգ միջոցներից


Հունգարիայից Ավստրիա ժամանած փախստականները Վիեննայի երկաթուղային կայարանում, 6-ը սեպտեմբերի, 2015թ.

Հունգարիայից Ավստրիա ժամանած փախստականները Վիեննայի երկաթուղային կայարանում, 6-ը սեպտեմբերի, 2015թ.

Ավստրիան չի բացառում, որ առաջիկա օրերին կարող է սահմանափակել Հունգարիայի տարածքով երկիր ժամանող փախստականների մուտքը:

«Պաշտոնական Վիեննան աստիճանաբար կհրաժարվի այն արտակարգ միջոցներից, որոնք հնարավորություն տվեցին հազարավոր ներգաղթյալների Հունգարիայից մուտք գործել Ավստրիա` հետագայում ճանապարհը շարունակելով դեպի Գերմանիա: Այդպիսով մենք կվերադառնանք մարդկային և օրինական առումով բնականոն համարվող կացությանը», - ասել է Ավստրիայի վարչապետ Վերներ Ֆայմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG