Մատչելիության հղումներ

Նոր բախումներ Թուրքիայի արևելքում


Թուրքական բանակի ուղղաթիռները Հաքյարի գավառում գործողության ժամանակ, արխիվ
Թուրքական բանակի ուղղաթիռները Հաքյարի գավառում գործողության ժամանակ, արխիվ

Քրդական աշխատավորական կուսակցությունը պնդում է, որ կիրակի օրը Իրաքին սահմանակից Հաքյարի գավառում իր զինյալների կողմից իրականացված գործողության արդյունքում սպանվել են թուրքական զինուժի առնվազն 15 զինծառայողներ:

Պաշտոնական Անկարան հաստատում է միայն հարձակման փաստը` չհստակեցնելով, սակայն, զոհված թուրք զինվորականների թիվը:

Anadolu գործակալությունը հավելում է, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ով երեկ երեկոյան Կոնյա քաղաքում հետևում էր Թուրքիա - Նիդերլանդներ ֆուտբոլային հանդիպման ընթացքին, հարձակման մասին լուրը ստանալուն պես շտապ կերպով լքել է մարզադաշտը` վերադառնալով Անկարա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG