Մատչելիության հղումներ

Կասպշիկը այս շաբաթ կժամանի Ադրբեջան


ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպշիկ, արխիվ
ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպշիկ, արխիվ

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) Անջեյ Կասպշիկը անհանգստացած է հայկական և ադրբեջանական զորքերի շփման գծում վերջերս դիտարկվող հրադադարի հաճախակի խախտումների և կորուստների աճող թվի կապակցությամբ: Այդ մասին APA լրատվական գործակալությանը ասել են ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակից՝ հայտնելով, որ Կասպշիկը այս շաբաթ կժամանի Ադրբեջան:

Այցելության ընթացքում ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հանդիպումներ կունենա Բաքվում: «Բացի այդ, Կասպշիկը կանոնավորապես այցելություններ է կատարում ռազմաճակատի առաջնային գիծ՝ դիտարկում անցկացնելու համար», - ըստ ադրբեջանական գործակալության՝ փոխանցել են ԵԱՀԿ-ի գրասենյակից:

Սեպտեմբերի 4-ին Անջեյ Կասպշիկը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում անցկացված դիտարկմանը: Դրա նախորդ օրը ԵԱՀԿ-ի գործող նախագահը Ստեփանակերտում հանդիպել էր Լեռնային Ղարաբաղի ղեկավարության, իսկ հաջորդ օրը Երևանում՝ Հայաստանի ղեկավարության հետ, քննարկելով հայ - ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա - ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG