Մատչելիության հղումներ

Ինքնաշեն արտաքին բեռնատար վերելակը պոկվել, ընկել է ձորը, կան տուժածներ


Լուսանկարը՝ Հայաստանի ՏԿԱԻՆ-ի
Լուսանկարը՝ Հայաստանի ՏԿԱԻՆ-ի

Այսօր ժամը 11:16 ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակը պոկվել և ընկել է ձորը՝ մոտ 60 մետր, տեղեկացնում է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ «Արամ-Շին» ընկերության կողմից շինարարական աշխատանքներ իրականացնելիս արտաքին ինքնաշեն բեռնատար վերելակի շարժիչը խափանվել է, և խցիկը մոտ 60 մետր ընկել է ձորը, ինչի հետևանքով 60-ամյա Պ. Ս.-ը և 46-ամյա Ս. Ղ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ», - ասված է հաղորդագրությունում:

Նախարարությունը տեղեկացնում է, որ մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Պ. Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ձորից, իսկ Ս. Ղ․-ը ձորից դուրս է բերվել հրշեջ-փրկարարների և փրկարարների օգնությամբ։ Տուժածները տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG