Մատչելիության հղումներ

Քրգործ Տաշիրի ոստիկանությունում խոշտանգման մասին հաղորդման հիման վրա


Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա, ըստ որի՝ ոստիկանության Տաշիրի բաժնի պետի տեղակալը և նույն բաժնի օպերլիազորը խոշտանգել են իրեն:

Արտաշես Ա․-ի պնդմամբ, այս տարվա մարտի 17-ին ոստիկանության հիշյալ ծառայողները բազմաթիվ հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և այդ կերպ ստիպելով խոստովանել մի քաղաքացու բնակարանից գողությունը իբր իր կողմից կատարելու հանգամանքը:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ խոշտանգումը պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ, որի համար սահմանված է 4-ից մինչև 8 տարվա ազատազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG