Մատչելիության հղումներ

logo-print

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներին չի հաջողվում փակել Վանաձոր-Ալավերդի ճանապարհը


«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիայի ժամանակ, արխիվ

Առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են նախաձեռնել Լոռու մարզպետարանի առջև: Նրանք պահանջում են 9-10 ամիսների աշխատավարձը:

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց գործարանի աշխատակիցներին, սակայն փոխանցեց, որ ոչնչով չի կարող օգնել նրանց:

Մարզպետի հետ հանդիպումից հետո, չստանալով իրենց հարցերի պատասխանները, «Քիմպրոմ»-ի աշխատակիցները որոշեցին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ճանապարհը: Ոստիկանությունը, սակայն, թույլ չի տալիս դա անել:

Այս պահին ոստիկանները բանակցում են գործարանի աշխատակիցների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG