Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան կարող է 15 հազար սիրիացի փախստական ընդունել


Մեծ Բրիտանիան պատրաստ է առաջիկա ամիսներին շուրջ 15 հազար սիրիացի փախստականների ընդունել իր տարածքում: Այս մասին այսօր գրել է լոնդոյան Sunday Times պարբերականը` հավելելով, որ չի բացառվում, որ նրանք Միացյալ Թագավորություն ժամանեն Սիրիայի հետ սահմանին գտնվող փախստականների ճամբարներից` Հորդանանից, Թուրքիայից և Լիբանանից:

Այս տարեսկզբից ի վեր Մեծ Բրիտանիան ապաստան է տրամադրել սիրիացի ընդամենը 216 փախստականների` ինչը անհամամատ ավելի քիչ է քան Գերմանիայի, Ֆրանսիայի կամ Շվեդիայի պարագայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG