Մատչելիության հղումներ

Երեք զոհ՝ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով


Սեպտեմբերի 5-ին Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի մոտ 12-րդ կմ-ում «Մերսեդես C220» մակնիշի 86 ՏՍ 776 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

«ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ 1985 թ. ծնված Ս. Գ.-ը, ուղևորներ` 1987 թ. ծնված Հ. Մ.-ը, 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և հոսպիտալացավել Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ:

Բժիշկները Հ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մնացածներինը` ծանր, իսկ 1986 թ. ծնված Տ. Ս.-ը հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Սեպտեմբերի 6-ի, ժամը 09.00-ի դրությամբ 1977 թ. ծնված Գ. Ս.-ը և 1977 թ. ծնված Գ. Վ.-ը մահացել են», - ասված է ՏԿԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG