Մատչելիության հղումներ

Նախագահը հանդիպում է ունեցել առաքելությունն ավարտող Միացյալ Թագավորության դեսպանի հետ


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերի և արդյունավետ համագործակցության համար։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նաև դեսպան Լիչի համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ:

Քեթրին Լիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում փորձել է առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի ամրապնդման համար և հետագա աշխատանքում հնարավորինս կօգտվի Հայաստանում ձեռքբերած կարևոր փորձից՝ այն օգտագործելով նաև ի բարօրություն Հայաստանի և ի նպաստ տարածաշրջանի խաղաղության ու կայունության:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG