Մատչելիության հղումներ

Պաշտպանության բանակի երկու պայմանագրային զինծառայող է զոհվել


Այսօր ժամը 17:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետևանքով մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը, հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG