Մատչելիության հղումներ

logo-print

Գալուստ Սահակյանի խոսքով Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարար


ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյան

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ արդարադատության նախարարի թափուր մնացած պաշտոնում նշանակվելու է հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

«Մենք արդեն քննարկել ենք, Արփինե Հովհաննիսյանը նախագահի կողմից կնշանակվի որպես արդարադատության նախարար», - մասնավորապես ասաց Սահակյանը:

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը անսպասելիորեն հրաժարական տվեց հուլիսի կեսերին՝ առանց որևէ մեկնաբանության, և շուրջ մեկուկես ամիս արդարադատության նախարարի պաշտոնը թափուր է։ Սեպտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ նիստի ընթացքում ԳՄ անդամները հավանության են արժանացրել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Շարմազանովը փոխանցել էր, որ նախագահը լսել է բոլորի կարծիքները և դրանց հիման վրա որոշում կկայացնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG