Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 4-ին՝ առավոտյան ժամը 5.00-ի սահմաններում, Տաջիկստանի ՆԳՆ Վախդատի (Դուշանբեից 20 կմ հեռու) քաղաքային բաժնի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Քիչ անց քաղաքում ևս երկու միջադեպ է արձանագրվել՝ կրակոցներ Դուշանբեի օդանավակայան տանող ճանապարհի վրա և հարձակում Տաջիկստանի մայրաքաղաքի արևելքում:

Վախդատում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ պաշտոնանկ է արվել Տաջիկստանի պաշտպանության փոխնախարար Աբդուլահիմ Նազարզոդան:

Պաշտոնական տվյալներով երեք միջադեպերի հետևանքով զոհվել է 8 ոստիկան, ևս մի քանիսը վիրավորվել են: Հարձակվողներից երկու հոգի բերման է ենթարկվել: Հարձակումների պատճառների մասին առայժմ չի հաղորդվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG