Մատչելիության հղումներ

ՊՆ խոսնակ. Սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է


ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայ-ադրբեջանական սահմանին արհեստածին լարվածության հեղինակը Ադրբեջանն է, փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանը տարբեր ուղղություններով դիմում է սադրանքների, արկածախնդրության:

«Մի քանի օր առաջ Ադրբեջանի արտգործնախարարությունը կեղծ հաղորդագրություն տարածեց միջազգային մարդասիրական թեմայով այն նույն ժամանակ, երբ իրենց զինվորականները սահմանին, մարտական դիրքերում սադրում էին իրավիճակը: Նրանց զինվորականները վրանների մեջ չակերտավոր հարսանիք էին արել և դա օգտագործեցին, որ մեր բնակավայրերի վրա կրակեն: Հայկական զինված ուժերը չէին կարող անպատասխան թողել հակառակորդի սադրանքները, որի հետևանքները տեսնում ենք նրանց մամուլում առկա գնահատակններում: Ադրբեջանական սահմանամերձ շատ գյուղերում խուճապ է ստեղծվել, ծան վիճակ է, և շատ մարդիկ արգելապատնեշներ են կառուցում, որ խուճապի դեմն առնեն», - ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը, միշտ պատասխանելով սադրանքներին, կողմնակից է, որ իրավիճակը լիցքաթափվի:

«Ամեն դեպքում ևս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ հայկական զինված ուժերը անպատասխան չեն թողնելու որևէ սադրանք, սակայն միևնույն ժամանակ մենք լարվածության թուլացման կողմնակից ենք», - ասաց ՊՆ մամուլի խոսնակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG