Մատչելիության հղումներ

logo-print

Այս տարվա ութ ամիսների ընթացքում Վրաստան է այցելել 943 հազար հայաստանցի


Հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին Թբիլիսիում

Հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցին Թբիլիսիում

2015 թվականի հունվարից մինչև օգոստոս Վրաստան այցելած օտարերկրացիների ցանկում առաջին տեղում հայաստանցիներն են։

Վրաստանի ներքին գործերի նախարարության հրապարակած տվյալներով, 2015 թվականի 8 ամիսների ընթացքում՝ հունվարից-օգոստոս, Վրաստան է այցելել 943 հազար հայաստանցի։ Երկրորդ տեղում ադրբեջանցիներն են՝ 931 հազար, երրորդում՝ Թուրքիայից Վրաստան այցելածներն են՝ 926 հազար մարդ, չորրորդ տեղում՝ ռուսաստանցիներն են՝ 642 հազար մարդ և հինգերորդում՝ ուկրաինացիները՝ 94 հազար այցելու։

Ռուսական լրատվամիջոցներն առանձնացնում են ռուս այցելուների զգալի աճը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստան այցելած ռուսաստանցիների թիվը աճել է 23 տոկոսով։ Դա բացատրվում է երկու երկրների հարաբերությունների որոշ չափով ջերմացմամբ։ Ռուսներն այցելում են Թբիլիսի, սևծովյան հանգստավայրեր՝ Քոբուլեթի, Բաթումի և լեռնային Կազբեկի շրջան։

Ընդհանուր առմամբ՝ 2015 թվականի ութ ամիսներին Վրաստան են այցելել 3 միլիոն 900 հազար արտասահմանցի, որը վեց տոկոսով ավելին է, քան անցյալ տարվա ութ ամիսների տվյալները։ Ցուցակում ընդգրկված են բոլորը՝ զբոսաշրջիկները, Վրաստանի տարածքով երրորդ երկիր մեկնողները, տրանզիտ ուղևորները, ծառայողական գործուղղումներով այցելուները։

Այցելությունների շարքում երկրի տնտեսությանն ավելի շատ օգուտ է տալիս տուրիզմը։ Տուրիզմը Վրաստանի տնտեսության զարգացման կարևոր ճյուղերից մեկն է, այն կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի մոտավորապես յոթ տոկոսը։ Վրաստանում զբոսաշրջիկ են համարում, երկրում մեկ օրից ավել մնացած այցելուներին։

Ամռանը Վրաստան է այցելել 916 հազար զբոսաշրջիկ, որը գրեթե 2.5 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի։ Բայց ութ ամիսների տվյալներով, զբոսաշրջիկների քանակը 0.7 տոկոսով նվազել է և կազմում է 1 միլիոն 570 հազար զբոսաշրջիկ 2015 թվականի ութ ամիսների ընթացքում։

Որոշ խնդիրներ են առաջացել Վրաստանի վիզային ռեժիմի նոր կանոնակարգի հետ կապված. շատ երկրների քաղաքացիների համար Վրաստան այցելելը բարդացել է, մասնավորապես՝ իրանցի զբոսաշրջիկների թիվն է նվազել. անցյալ տարվա հունվար-գոստոս ամսիներին 44 հազար իրանցի է այցելել Վրաստան, իսկ այս տարի 15 հազար, այսինքն՝ իրանցի այցելուների թիվը Վրաստան կրճատվել է 65 տոկոսով։

XS
SM
MD
LG