Մատչելիության հղումներ

ՊՆ. Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ


Ադրբեջանական կողմը կրկին կրակահերթեր է սկսել Տավուշի մարզի ուղղությամբ, կրակոցներ հնչում են Տավուշի մարզի ճակատի ողջ երկայնքով, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արդեն մի քանի օր է` հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է, սակայն, ինչպես հավաստիացնում են Պաշտպանության նախարարությունից, ռազմական լայնածավալ գործողությունների համար հստակ նախանշաններ չկան:

Սեպտեմբերի 2-ին ադրբեջանական կողմը ժամեր շարունակ կրակահերթի տակ է պահել սահմանամերձ գյուղերը՝ կրակելով սահմանամերձ միանգամից մի քանի գյուղերի ուղղությամբ: Օգտագործվել են տարբեր տրամաչափի արկեր, ականանետեր եւ դիպուկահարներ: Երկու քաղաքացիական անձ վիրավորվել է, զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG