Մատչելիության հղումներ

Չինաստանում նշում են հաղթանակի 70-րդ տարեդարձը


Ռազմական շքերթ Պեկինում, 3-ը սեպտեմբերի, 2015թ․

Ռազմական շքերթ Պեկինում, 3-ը սեպտեմբերի, 2015թ․

Չինաստանը տոնում է երկրորդ աշխարհամարտին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանը: Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, այս առիթով ելույթ ունենալով Պեկինի Տյանյանմըն հրապարակում տեղի ունեցած լայնածավալ զինվորական շքերթին, հայտարարել է, թե Չինաստանը «երբեք չի ձգտում ոչ գերիշխանության, ոչ էլ ընդլայման»:

Շքերթին, մի շարք երկրների ղեկավարների թվում, ներկա են գտնվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Ճապոնիայի վարչապետը և արևմտյան երկրների առաջնորդները, բացառությամբ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, հրաժարվել են մասնակցել այդ արարողությանը: Շքերթին մասնակցել է ավելի քան 12 հազար զինվորական, 200 ինքնաթիռ և այլ ռազմական տեխնիկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG