Մատչելիության հղումներ

logo-print

Նոր դոկտրինը արձանագրում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի ռազմական հակառակորդն է


Ուկրաինայի նախագահը և վարչապետը մասնակցում են Ազգային անվտանգության խորհրդի նիստին, 2-ը սեպտեմբերի, 2015թ.

Ուկրաինայի նախագահը և վարչապետը մասնակցում են Ազգային անվտանգության խորհրդի նիստին, 2-ը սեպտեմբերի, 2015թ.

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հաստատել է երկրի ռազմական դոկտրինը, որտեղ Ռուսաստանը համարվում է ռազմական հակառակորդ։ Այս պահին Ռուսաստանից պաշտոնական որևէ արձագանք դեռևս չկա։

Ուկրաինայի ռազմական նոր դոկտրինի հաստատումը հաջորդեց ներքաղաքական լարված իրավիճակին, որն առաջացավ սահմանադրական փոփոխությունների նախագծի պատճառով։ Այս փոփոխությունները ենթադրում են կառավարման ապակենտրոնացում, տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մարզերին ավելի լայն լիազորությունների տրամադրում, այդ թվում՝ ռուս անջատականների վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններին։

Ուկրաինայի ընդդիմությունը, սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները պնդում են, որ այս փոփոխությունները փաստացի նշանակում են հանձնվել Ռուսաստանին։

Իսկ Մոսկվան հերքում է Ուկրաինայի արևելյան շրջանների ռուսամետ անջատականներին զենք-զինամթերքով օժանդակելու, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցելու մեղադրանքները։

Դեռևս դժվար է ասել, թե Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ռազմական դոկտրինը արդյոք կարող է մեղմել ընդդիմության կոշտ դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների հանդեպ։ Ազգային անվտանգության խորհրդի նիստում Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է՝ ռազմական դոկտրինը ոչ միայն պաշտոնապես արձանագրում է, որ Ռուսաստանը Ուկրաինայի ռազմական հակառակորդն է, այլև հայտարարվում է երկրի հարավ-արևելյան շրջաններում ռազմական միավորումների վերաբաշխման և ռազմական անհրաժեշտ ենթակառույցներ ստեղծելու մասին:

Պորոշենկոն ասել է, որ Ուկրաինայի բանակը պետք է ձգտի հասնելու ՆԱՏՕ-ի չափանիշներին, որպեսզի 2020 թվականին հնարավոր լինի անդամակցել Հյուսիսատլանտյան դաշինքին:

Մինչ Կիևը Ռուսաստանին ռազմական հակառակորդ երկիր է հայտարարում, Ռուսաստանի նախագահը Պեկիում ներկա է գտնվել Չինաստանի զինված ուժերի զորահանդեսին, որը նվիրված է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-րդ ամյակին: Այստեղ պատերազմի վերջը համարվում է Ճապոնիայի պարտությունը դաշնակիցներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG