Մատչելիության հղումներ

Ադրբեջանը լույս է ընծայել «Հայոց լեզու» անվանմամբ գիրք


Ադրբեջանում հրատարակված «Հայոց լեզու» գրքի կազմը

Ադրբեջանում հրատարակված «Հայոց լեզու» գրքի կազմը

Վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Ադրբեջանում հայատառ գիրք է լույս ընծայվել: Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պատվերով հրատարակված գիրքը կոչվում է «Հայոց լեզու»:

Գրքի հեղինակը քաղաքական գիտությունների դոկտոր Հաթամ Ջաբբարլըն է, խմբագիրներն են փիլիսոփայության դոկտոր Իսրաֆիլ Մամեդովը, բանասիրության դոկտոր Սարլան Հասանովը, Սոխբաթ Մամեդովը և Թահիր Ջաբբարլըն։

Գրքում ներկայացված է հայերենի քերականությունը հետևյալ չորս բաժիններով՝ հնչյունաբանություն, ձևաբանություն, շարահյուսություն և բառակազմություն։

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության, հրատարակիչների մտահղացմամբ, գիրքը ծառայելու է Ադրբեջանի ազգային անվտանգության ապահովմանն ու հայկական լրատվությանը հակադարձելուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG