Մատչելիության հղումներ

Կոթիում վիրավորվածները տեղափոխվել են մայրաքաղաք


Հայ-ադրբեջանական սահմանի մի հատված Տավուշի մարզում, արխիվ:

Հայ-ադրբեջանական սահմանի մի հատված Տավուշի մարզում, արխիվ:

Ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծման հետևանքով վիրավորված Կոթի գյուղի երկու բնակիչները Նոյեմբերյանի բժկական կենտրոնից տեղափոխվել են մայրաքաղաք:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ հեռախոսազրույցում փոխանցեցին հիվանդանոցից՝ ընդգծելով, որ վիրավորների վիճակը բավարար է:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վիրավորները մայր ու որդին են՝ 43-ամյա Նազիկ Թումանյանը և 23-ամյա Ռազմիկ Թումանյանը:

Մելիքյանի համոզմամբ՝ նրանք վիրավորվել են ականի պայթյունից:

Պաշտպանության նախարարությունից ևս հաստատեցին, որ երեկ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետեր: «Կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ այդ թվում նաև ականանետերից: Հակառակորդին լռեցնել հնարավոր է եղել միայն պատասխան կրակից հետո։ [Հայաստանի] Զինված ուժերը որևէ կորուստներ չունեն», - «Ազատության» հետ զրույցում ասել է Պախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Այս պահին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է․ Գնդակոծված շուրջ երկու տասնյակ գյուղերում հաշվարկում են նյութական կորուստները:

Բաղանիսի գյուղապետ Ֆելիքս Մաղաքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել հրապարակել է վնասված տների լուսանկարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG