Մատչելիության հղումներ

«Դոմոդեդովո»-ում հրդեհի պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել


Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, արխիվ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայան, արխիվ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած հրդեհի պատճառով ավելի քան 40 չվերթ է հետաձգվել։ Առավոտյան օդանավակայանից տարհանվել է մոտ 3 հազար ուղևոր։ Տերմինալների մոտ մեծ հերթեր են գոյացել։

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ կրակն արդեն մարվել է։ Հրդեհը բռնկվել էր ուղեբեռի հաշվառման սրահում, իսկ պատճառը հոսանքի կարճ միացումն էր։ Հրդեհի մակերեսը կազմել է տասը քառակուսի մետր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG