Մատչելիության հղումներ

logo-print

Երեքշաբթի օրը կրկին անկում գրանցվեց արժեթղթերի ու հումքային ապրանքների համաշխարհային շուկայում:

Ուոլ Սթրիթում արժեթղթերի անկման նոր պատճառ է դիտարկվում Չինաստանի արտադրանքի կտրուկ կրճատումը, որը ամենաարագն է վերջին երեք տարում:

«Չինաստանում արտադրանքի կտրուկ կրճատումը բավական էր ճնշելու համար համաշխարհային ֆինանսական շուկաները», - ասաց ֆինանսական վերլուծաբան Գրեգ ՄըքԲրայդը։

Ասիական արժեթղթերը մի գիշերվա մեջ անկում ապրեցին, էներգակիրների գները՝ նույնպես՝ տարածելով անորոշությունը Եվրոպայից դեպի Միացյալ Նահանգներ, որտեղ հիմնական ցուցիչները փակվեցին երեք տոկոս անկումով:

«Քանի որ հիմա քննարկումները հիմնականում Չինաստանի վերաբերյալ են, դա որոշակիորեն նպաստում է Եվրոպայում առկա խնդիրներին», - պարզաբանում է ԱՄՆ-ի Սենատի Տնտեսական զարգացման հանձնաժողովի անդամ Ջոզեֆ Մայնարիքը։

Ըստ Russell Investments-ի ռազմավար Սթեֆան Վուդի, աշխարհի շուկաների համար շատ ավելի կարևոր է ԱՄՆ-ի Դաշնային կենտրոնական բանկի հաջորդ քայլը, - «Սա մեծապես կախված է Դաշնային կենտրոնական բանկի գործողություններից և դրա անդրադարձից արժեթղթային ու պարտատոմսային շուկաներում»:

Սրանք այն հարցերն են, որոնք ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը պետք է լուծի հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 17-ի իր հանդիպման ժամանակ: Սակայն հաշվի առնելով վերջին վայրիվերումները, որոշ տնտեսագետներ հավատացած են, որ Դաշնային կենտրոնական բանկը կհետաձգի իր որոշման կայացումը մինչև այս տարեվերջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG