Մատչելիության հղումներ

logo-print

Դերասան Վարդան Պետրոսյանը պատիժն արդեն կրում է բաց ռեժիմով


Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 2-ին որոշում է կայացրել դերասան Վարդան Պետրոսյանի պատիժը բաց ռեժիմով կրելու մասին:

«Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից Վարդան Պետրոսյանը այսօր երեկոյան տեղափոխվել է ժամանակավոր կացարան, որտեղ սպասելու է ՀՀ քրեակատարողական վարչության հանձնաժողովի որոշմանը` հետագա պատիժը բաց ռեժիմով կրելու պայմանների վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։

ՀՀ վճռաբեկ դատարանը օգոստոսի 21-ին վարույթ չի ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG