Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի օգնականի նշանակումը դպրոցի փոխտնօրենի պաշտոնում չեղյալ է հայտարարվել


Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, աղմկահարույց քրեական պատմություններով հայտնի Զարզանդ Նիկողոսյանի նշանակումը Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի պաշտոնում չեղյալ է համարվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով խոստացել էր զբաղվել այս հարցով։

«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ հայտարարել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»,- գրել է նախարարը։

Կապանի թիվ 6 դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը այսօր «Ազատությանը» հայտնել էր, թե Նիկողոսյանին ինքն է նշանակել՝ «ելնելով դպրոցի աշակերտների, կոլեկտիվի ու ծնողների շահերից».- «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»,- ասել էր տնօրենը՝ հավաստիացնելով, որ Սյունիքի մարզպետը ազդեցություն չի ունեցել Նիկողոսյանի նշանակման գործում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG