Մատչելիության հղումներ

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը՝ Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, իր քրեական անցյալով հայտնի Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։ Այս լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը՝ նշելով. - «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»։

Տնօրենը նշեց, որ Նիկողոսյանը անցած տարվա մարտից եղել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, և ինքը նրան փոխտնօրեն է նշանակել՝ հաշվի առնելով «Զարզանդ Նիկողոսյանի հեղինակությունը, ընդունված լինելը բոլոր աշակերտների կողմից»։ «Հավատացեք, նրան շատ սիրում և հարգում են երեխաները, մեծ հարգանք է վայելում կոլեկտիվի և ծնողական հասարակության շրջանում», - ասաց դպրոցի տնօրենը։

«Ազատության» հարցին, թե մարզպետն ազդեցություն ունեցե՞լ է Նիկողոսյանի նշանակման գործում, Դավթյանը պատասխանեց. - «Կարող եմ երդվել իմ սրբություններով, մարզպետը նույնիսկ տեղյակ չի եղել, նշանակողը տնօրենն է, անկեղծորեն նրա հետ չեմ էլ խորհրդակցել»։

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG