Մատչելիության հղումներ

Վրաստանի արտգործնախարարը ազատվել է պաշտոնից


Վրաստանի նախկին արտգործնախարար Թամար Բերուչաշվիլի, արխիվ

Վրաստանի նախկին արտգործնախարար Թամար Բերուչաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից ազատել է արտգործնախարար Թամար Բերուչաշվիլիին՝ նրա փոխարեն նույն պաշտոնը վստահելով էկոնոմիկայի նախարար Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Շնորհակալություն հայտնելով Բերուչաշվիլիին կատարած աշխատանքի համար, Ղարիբաշվիլին հայտարարել է․ - «Կառավարությունը կենտրոնացել է տնտեսական զարգացման և աշխատատեղերի ստեղծման վրա և այս նպատակը կանխորոշում է մեր արտաքին քաղաքականությունը և ներքին տնտեսական օրակարգը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG