Մատչելիության հղումներ

logo-print

ՀՀ նախագահը մասնակցում է ԼՂ հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին


Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաք Ստեփանակերտում տիկին Ռիտա Սարգսյանի հետ ներկա է գտնվել Վերածննդի հրապարակում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի և հայկական երկու պետությունների անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած սուրբ նահատակների կայացած Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» ստեղծագործության արցախյան պրեմիերային:

Ավելի վաղը նախագահի պաշտոնական կայքը հայտնել էր, որ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-2-ը կմասնակցի Ղարաբաղի հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG