Մատչելիության հղումներ

Իշխանությունները որոշեցին ամեն գնով լռեցնել Իսմայիլովային. «Ազատության» գլխավոր խմբագիր


Նենադ Պեյիչ
Նենադ Պեյիչ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի գնահատմամբ՝ հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավարությունը «քաղաքականության և ոչ թե օրենքի դրսևորում է»:

«Իշխանությունները պարզապես որոշեցին լռեցնել նրան ամեն գնով»,- այսօր հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Պեյիչը։

Այսօր Բաքվի առավել ծանր հանցագործությունների դատարանը վճռեց, որ Ադրբեջանի նախագահի ընտանիքի կոռուպցիոն գործունեությունը հետաքննած Իսմայիլովան մեղավոր է հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու, իշխանությունը չարաշահելու, զրպարտության մեջ՝ նրան դատապարտելով 7.5 տարվա ազատազրկման։ Դատավարության ընթացքում ոչ մի վկա ցուցմունք չի տվել Իսմայիլովայի դեմ։

Դատավճիռը խստորեն քննադատել են մի շարք միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG