Մատչելիության հղումներ

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը դադարեցնում է բողոքի ակցիան Բաղրամյան պողոտայում


Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ իրենք դադարեցնում են այսօրվա բողոքի ակցիան:

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ, որտեղից քիչ առաջ բերման են ենթարկվել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության մի քանի անդամներ:

«Ո՛չ թալանին» նախաձեռնությունը նաև պահանջեց ազատ արձակել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներին մինչև իրենց երթը կհասնի Հանրապետության հրապարակ՝ հակառակ դեպքում սպառնալով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել հենց հրապարակում:

Բացի այդ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 11-ին իրենք հանրահավաք կանցկացնեն Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG