Մատչելիության հղումներ

logo-print

«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը պահանջում է ազատ արձակել բերման ենթարկվածներին


«Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, սպառնալով դիմել քայլերի, եթե իրենց բերման ենթարկված ընկերները ազատ չարձակվեն:

«Ոտքի՛, Հայաստանի» խորհրդի անունից պահանջում ենք ապօրինաբար բերման ենթարկված մեր ընկերներին ազատ արձակել, ինչպես նաև ազատ արձակել Բաղրամյան փողոցից բերման ենթարկված քաղաքացիական ակտիվիստներին, իսկ մենք կշարունակենք մեր անհնազանդության քայլերը քաղաքացիական օրենքի շրջանակներում ու այնքան ժամանակ, մինչև ազատ չարձակվեն մեր բերման ենթարկված ընկերները», - «Ազատության» հետ զրույցում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անունից քիչ առաջ հայտարարեց նախաձեռնության անդամ Գագիկ Եղիազարյանը:

Հիշեցնենք, «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը, սատար կանգնելով Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներին, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ էր նախաձեռնել Հանրապետության հրապարակում․ նախաձեռնության անդամները անընդհատ շրջում էին հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում են մուտք գործել «գորգի» հատված, և ոստիկանությունը այդ ընթացքում բերման ենթարկեց նախաձեռնության 7 ակտիվիստների, այդ թվում «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին:

Այսօր ավելի վաղ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի 6 մասնակիցների: Վերջիններս քիչ առաջ ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG