Մատչելիության հղումներ

logo-print

«Ո՛չ թալանին» նախաձեռնության ակցիայից բերման ենթարկված ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա


Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիայից բերման ենթարկված մասնակիցները քիչ առաջ վերադարձան և միացան մյուս ցուցարարներին:

Այս պահին բողոքի ակցիան Նախագահական նստավայրի դիմաց շարունակվում է:

Ոստիկանները մոտ երեք ժամ առաջ առաջ բերման ենթարկեցին «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիայի մասնակիցներից 6-ին, այդ թվում՝ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանին և Արտուշ Չիբուխչյանին և 1 անչափահասի: Վերջիններս փորձում էին ճեղքել Նախագահական նստավայրի դիմացի մայթը պաշարած ոստիկանական շղթան և ներխուժել Բաղրամյան պողոտա:

Հիշեցնենք, ավելի վաղ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը հայտարարել էր, որ այսօրվանից պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել՝ թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG