Մատչելիության հղումներ

Բերման են ենթարկվել «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության մի խումբ անդամներ


Հանրապետության հրապարակում շարունակվում է «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության նստացույցը, և այստեղ րոպեներ առաջ մի խումբ անձանց բերման են ենթարկել ոստիկանություն, այդ թվում՝ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամներ Անդրիաս Ղուկասյանին, Դավիթ Հովհաննիսյանին:

Նախաձեռնության անդամները անընդհատ շրջում են հրապարակով և տարբեր ուղղություններով փորձում են մուտք գործել «գորգի» հատված: Ոստիկանությունը կանխում է այդ գործողությունները և «Ազատության» ունեցած տեղեկություններով այս պահին արդեն 8 ակտիվիստներ են բերման ենթարկվել:

«Քանի որ Բաղրամյանում տեսանք, թե ինչ անկարգություններ են տեղի ունենում, ինչ բռնություններ են տեղի ունենում, ի սատար Բաղրամյանում տեղի ունեցող այդ ցույցի՝ մենք այսօր այստեղ կազմակերպեցինք այս ակցիան», - «Ազատության» հետ զրույցում պատմեց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության անդամ Վահագն Անտոնյանը:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի 5 մասնակիցների: Վերջիններս քիչ առաջ ազատ են արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG