Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի հյուպատոսությունը հետամուտ է լինելու, որպեսզի Խլղաթյանի սպանության մեղավորները պատժվեն


Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայան, արխիվ

Ռուսաստանի Դոնի Ռոստով մարզում սպանված 22-ամյա Ռաֆայել Խլղաթյանի հայրը Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսության խորհրդականին տեղեկացրել է, որ իր որդին Հայաստանի քաղաքացի չէր, այս մասին «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

Արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ Դոնի Ռոստովում Հայաստանի հյուպատոսությունը շարունակում է ուշադրությամբ հետևել զարգացումներին և հետամուտ է լինելու, որպեսզի բոլոր մեղավորները պատժվեն։

Ըստ Դոնի Ռոստովի ոստիկանության, օգոստոսի 30-ին Դոնի Ռոստովի մարզի գյուղերից մեկում՝ տոնակատարության ժամանակ Ռաֆայել Խլղաթյանը կորցրել է մեքենայի կառավարումն ու բախվել հարակից տարածքում կայանված մեքենաներին, որի պատճառով էլ բնակիչները ծեծի են ենթարկել նրան։ Տղան ստացած վնասվածքներից մահացել է։

Դոնի Ռոստովի ոստիկանությունը հայտարարում է, որ պարզվել է վնասված մեքենաների վարորդների ինքնությունը։ Ռոստովի մարզի Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պարզվել է նաև հավանական կասկածյալների շրջանակը։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ըստ Քննչական կոմիտեի, երիտասարդը մահացել է մեկ մարդու հարվածից, որի ինքնությունը ճշտվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG