Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը թույլ չի տալիս ակտիվիստներին մոտենալ նախագահականին


Ոստիկանները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ նախագահականին, 1-ը սեպտեմբերի, 2015թ.

Ոստիկանները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ նախագահականին, 1-ը սեպտեմբերի, 2015թ.

Սիրահարների այգում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիան։

Ցուցարարներն ասացին, որ կարևոր հայտարարություն ունեն անելու, բայց որպեսզի իրենց հայտարարությունն ավելի լսելի լինի, այն կընթերցեն նախագահի նստավայրի մոտ։ Նրանք որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26, սակայն ոստիկանները փակել են Սիրահարների այգուց դեպի Բաղրամյան պողոտա տանող ճանապարը։

Հիշեցնենք, ավելի վաղ նախաձեռնությունը հայտարարել էր, որ այսօրվանից պատրաստվում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսել՝ թանկացման որոշումը չեղարկելու պահանջով։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG