Մատչելիության հղումներ

Եվրոպական միության արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է նշանակել Պյոտր Շվիտալսկիին, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Արտաքին գործերի եվրոպական ծառայության պաշտոնական կայքը:

Բարձրաստիճան լեհ դիվանագետն աշխատում էր որպես Եվրոպայի խորհրդի քաղաքական ծրագրավորման վարչության ղեկավար, իսկ մինչ այդ եղել է Եվրոպայի խորհրդում Լեհաստանի մշտական ներկայացուցիչը:

2011թ-ից Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարն էր դեսպան Տրայան Հրիստեան: Մինչ այդ պատվիրակությունը ղեկավարում էր դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG