Մատչելիության հղումներ

Գերագույն Ռադայի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի


Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է երեքի։ Ինչպես հաղորդել է «Պետրո Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Օլգա Բոգոմոլեցը, Կիևի հիվանդանոցում այսօր մահացած 20-ամյա երիտասարդը վիրավորում էր ստացել գլխուղեղի շրջանում։

Երեկ, մինչ Ուկրաինայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունում էր Սահմանադրության բարեփոխումը, որը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում, Գերագույն ռադայի շենքի մոտ` Սահմանադրության հրապարակում, արմատական ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիան վերաճել էր արյունալի բախումների: Ընդդիմադիր ակտիվիստի նետած մարտական նռնակի պայթյունից սպանվել էր մեկ զինծառայող, վնասվածքներ էին ստացել շենքը պաշտպանող Ազգային գվարդիայի և ոստիկանական ջոկատի մոտ հարյուր զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG