Մատչելիության հղումներ

logo-print

Խադիջա Իսմայիլովան դատապարտվեց 7.5 տարվա ազատազրկման


Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Խադիջա Իսմայիլովա, արխիվ

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր 7.5 տարվա ազատազրկման դատապարտեց «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Մեղադրողը պահանջել էր ինը տարվա ազատազրկման դատապարտել լրագրողին:

Անցած տարվա դեկտեմբերից անազատության մեջ գտնվող 39-ամյա լրագրողը բացահայտել և հրապարակել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ՝ երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ընտանիքի անդամների կոռուպցիայի մասին լրագրողական հետաքննական նյութեր:

Իշխանությունները նրան մեղադրում են յուրացումների, հարկերից խուսափելու, պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ: Իսմայիլովան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG