Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած պայթյունից վիրավորված ևս մեկ զինվոր է մահացել


Կիևի հիվանդանոցներից մեկում մահացել է երկրի Ազգային գվարդիայի ևս մեկ զինվոր, ով վիրավորում էր ստացել երեկ՝ Գերագույն ռադայի մոտ տեղի ունեցած նռնակի պայթյունի հետևանքով:

Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:

Երեկ, մինչ Ուկրաինայի խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունում էր Սահմանադրության բարեփոխումը, որը ենթադրում է իշխանության ապակենտրոնացում, Գերագույն ռադայի շենքի մոտ` Սահմանադրության հրապարակում, արմատական ընդդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիան վերաճել էր արյունալի բախումների: Ընդդիմադիր ակտիվիստի նետած մարտական նռնակի պայթյունից սպանվել էր մեկ զինծառայող, վնասվածքներ էին ստացել շենքը պաշտպանող Ազգային գվարդիայի և ոստիկանական ջոկատի մոտ հարյուր զինծառայողներ։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG